Ես պասիվ եմ եղել օրենսդրական գործունեության մեջ. Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյան
«ԱԺ պատգամավորի գործունեության մեջ միայն օրենսդրական նախագծերը չեն մտնում և չնայած նարն, որ ես պասիվ եմ եղել օրենսդրական գործունեության մեջ, բայց իմ հանդիպումները ժողովրդի հետ միշտ եղել են»,-կառավարության ճեպազրույցների սրահում լրագրողին հակադարձեց Արագածոտնի նորանշանակ մարզպետ Սերգեյ Մովսիսյանը:
Նկատելով, որ Մովսիսյանը ՔՊ խմբակցության կազմում աչքի չի ընկել ելույթներով և օրենսդրական նախաձեռնություններով՝ լրագրողը հարցրել էր, թե նախկին պատգամավորն նույն արդյունավետությա՞մբ է աշխատելու մարզպետի պաշտոնում:
«ԱԺ պատգամավորի չափելիությունը, միայն ելույթներով և օրենսդրական նախաձեռնություններով չէ, այլ սեկտորներ էլ կան աշխատանքի և եթե դուք ուսումնասիրեիք իմ գործունեությունը, ապա, վստահաբար, նման հարց չէիք տա»,-հայտարարեց Արագածոտնի մարզպետը:
Սերգեյ Մովսիսյանը, անդրադառնալով կեղծ դիպլոմի մասին հարցին, շեշտեց, որ ճանաչում է Ռազմիկ Պետրոսյանի ընտանիքին՝ նրան շատ պարկեշտ անձնավորություն է համարում:
Նա հայտարարեց, որ նաև իրականությանը չի համապատասխանում այն լուրերը, թե ՔՊ-ում դժգոհ են Սերգեյ Մովսիսյանին և Սեդրակ Թևոնյանին մարզպետերի պաշտոններում նշանակելու որոշումներից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան