Սերգեյ Սահակյանը մերժեց Հայկ Ալումյանի կողմից ներկայացված բացարկի միջնորդությունը
ՀՀ երկրորդ նախագահի քաղհայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի կշարունակի քննել դատավոր Սերգեյ Սահակյանը։ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության քննող դատավոր Սերգեյ Սահակյանը մերժեց նախագահի պաշտպան Հայկ Ալումյանի կողմից ներկայացված բացարկի միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Ալումյանը սույն գործով նախագահող դատավոր Սահակյանին բացարկի միջնորդություն էր ներկայացրել նախորդ դատական նիստին այն պատճառաբանությամբ, որ գործի մակագրումը կատարվել է ոչ համակարգչային եղանակով։
ՀՀ երկրորդ նախագահի հայցը վերաբերում է նախորդ տարվա մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած զրպարտչական արտահայտություններին։ Ապրիլին Ռ․ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայց է ներկայացրել հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու և զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան