Անկախ կրակոցներից՝ սահմանամերձ բնակավայրերում հանրակրթությունում ունենք լրջագույն խնդիրներ. Վահրամ Դումանյան
«Անկախ կրակոցներից, անկախ լարվածությունից, սահմանամերձ բնակավայրերում և ընդհանրապես հանրակրթությունում մենք որոշ տեղերում ունենք լրջագույն խնդիրներ: դրանք ունեցել ենք, հիմա էլ ունենք, բայց բնույթը փոխվել է»,- կառավարությունում կազմակերպված ճեպազրույցում հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Ըստ նախարարի՝ լավագույն լուծումը լիարժեք դասրաններ, ուսուցչական որակյալ կազմ ունենալն է, բայց սահմանամերձ որոշ գյուզերում խնդիրները կան, որի լուծումը նախարարությունը գտել է:
Նրա խոսքով՝ ներկայիս կրթական համակարգը լիովին թույլ է տալիս, որպեսզի այն դպրոցներում, որտեղ ուսուցիչներ չկան, որտեղ տարբեր պատճառներով կոմպլեկտավորված դասարաններ չկան, փոքրաքանակ աշակերտական կազմի հետ հեռավար կրթություն իրականացնել:
Դումանյանը տեղեկացրեց, որ նախարարությունը լավագույն ուսուցիչների ներգրավմամբ կազմակերպում է դասընթացներ և արվում է ամեն ինչ, որպեսզի սահմանամերձ գյուղերում և բարդ կետերում կրթական գործընթացը չտուժի:
Նա հույս հայտնեց, որ համավարակի պատճառով կրթական համակարգում որևէ նոր սահմանափակում չի լինի, քանի որ դպրոցում ու բուհում ցանկացած սահմանափակում ուսումնական գործընթացում մեծ սթրես է, որից տուժում է կրթության որակը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան