Ֆինլանդիայում գրանցվել է COVID-19-ից երեխայի մահվան առաջին դեպքը
Ֆինլանդիայի իշխանությունները COVID-19-ի հետ կապված առաջին մանկական մահն են արձանագրել երկրի տարածքում»։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ֆիննական «Yle» հանրային հեռարձակողին։
Արևմտյան Ֆինլանդիայի Լայխիա համայնքում տարրական դպրոցի աշակերտի մահը հաստատել է տարածաշրջանի կրթության ղեկավար Մարկկու Լաուկկոնենը։ Երեխան անցած շաբաթավերջին տեղափոխվել է տեղի հիվանդանոց, որտեղ նա հետագայում մահացել է:
«Տխուր միջադեպ, որը խորապես ցնցեց ինձ», - ասել է Լաուկկոնենը:
Միաժամանակ նշվում է, որ բժիշկները երեխայի մոտ COVID-19 են ախտորոշել, սակայն մինչ օրս ակնհայտ նշաններ չկան, որ նա մահացել է կորոնավիրուսով վարակվելու հետևանքով։
Լաուկկոնենն ընդգծել է, որ երեխան գտնվել է բարձր ռիսկային գոտում։