Գործադիրը 1 մլն դրամը չգերազանցող ապրանքների արտահանումն ազատեց մաքսատուրքից
«Փոփոխության տնտեսական օգուտը մեծ կլինի և այն լուրջ խթան կհանդիսանա ՓՄՁ-ներին՝ անկաշկանդ արտահանում իրականացնելու համար»,-կառավարության նիստում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ զեկուցելով «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին։
Ըստ Քերոբյանի՝ փոփոխությամբ առաջարկվում է մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով 1 մլն դրամը չգերազանցող ապրանքների արտահանումն ազատել մաքսատուրքից։
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն էլ նկատեց, որ որոշումը պետք է կայացնել հատկապես էլեկտրոնային հարթակներում փոքր բիզնեսի արտահանման կարողություններն ընդլայնելու, զարգացնելու համար:
Շեշտելով, որ նաև խոշոր բիզնեսին կարելի է արտահանման տուրքից ազատել, քանի որ դրա արդյունքում աշխատատեղեր կստեղծեն՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ արտահանմանը միտված տնտեսության համար պետք է ամեն ինչ անել, որ արտահանողի առաջ քիչ խոչընդոտ լինի:
Հարակից հրապարակումներ`
- Պետությունը մինչև 5.5 մլն դրամ կահտակցնի զոհվածների ծնողներին փոխնակ մոր և 600 հազար դրամ՝ դոնորների ծառայություններից օգտվելու համար
- Կառավարությունն անցել է հեռագնա արոտների ճանապարհների բարելավմանը
- Գործադիրն այսօր պահեստազորայինների հերթական եռամսյա հավաքների անցկացման որոշում կընդունի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան