Ձյուն, մառախուղ, փակ ճանապարհներ, մերկասառույց՝ հանրապետության ճանապարհներին
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ կցորդիչով բեռնատարների համար անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ։
Դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային, Գյումրի-Ամասիա և Գյումրի-Բավրա (բուք է) ավտոճանապարհները։
Սյունիքի մարզի «Մեղրու սար» և «Զանգեր» կոչվող հատվածներում, Տիգրանաշենի ոլորաններում տեղում է ձյուն։
Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհին առկա է մերկասառույց։
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին