Ավտոճանապարհներին՝ մառախուղ, մերկասառույց, ձյուն
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ կցորդիչով բեռնատարների համար անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ։
Դժվարանցանելի են Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները։
Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում և Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ։
Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածին, Շիրակի մարզի Գյումրի, Լոռու մարզի Սպիտակ, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան և Եղվարդ քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։
Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհին առկա է մերկասառույց։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան