«Փաստ». Սամվել Բաբայանի համար Փաշինյանը ճնշումներ է գործադրում Արցախի իշխանությունների նկատմամբ
«Փաստ» թերթը գրում է. «Արցախում Նիկոլ Փաշինյանի՝ «սամվելբաբայանական» չստացված հեղաշրջումից հետո հայաստանյան իշխանությունը Արցախի ներքաղաքական կյանքի նոր փորձություն է ծրագրել։
Մասնավորապես, «Փաստ» թերթի արցախյան աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանը ճնշումներ է գործադրում Արցախի իշխանությունների նկատմամբ, որպեսզի սահմանադրական փոփոխություններ իրականացնեն ու վերականգնեն վարչապետի պաշտոնը, որտեղ Փաշինյանը հենց Բաբայանին է տեսնում։ Բացի այն հանգամանքից, որ իր հայտարարություններով և արարքներով Փաշինյանն արդեն մեծ վնաս է հասցրել Արցախին, Հայաստանի իշխանությունները Սամվել Բաբայանին անպաշտոն չթողնելու և իրենց մատուցած ծառայությունները պատշաճ փոխհատուցելու համար որոշել են նրան նորից «տեղավորել» Արցախում։
Թերթի տեղեկություններով, Արցախում այս լուրը բավական տհաճությամբ են ընդունել և գոնե առայժմ դիմադրում են ՀՀ իշխանությունների կամայականություններին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան