Ալիևն ասել է՝ ռուս խաղաղապահների գործողությունների վերաբերյալ առարկություններ ունեն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի գործողությունների վերաբերյալ որոշակի առարկություններ ունեն և Բաքուն այդ մասին մի քանի անգամ տեղեկացրել է ռուսական կողմին։ Միաժամանակ, ընդհանուր առմամբ, դրական է գնահատել նրանց գործունեությունը։ Այս մասին գրում է news.ru կայքը:
«Ինձ թվում է, որ խաղաղապահների գործունեությանը պետք է դիտարկել ավելի լայն պրիզմայով, և, իհարկե, կան շատ նյարդայնացնող պահեր։ Բայց միևնույն ժամանակ անարդար կլինի չհիշատակել նրանց դրական գործառույթները։ Այժմ նրանք կարևոր առաջադրանքներ են կատարում»,- ասել է նա՝ հավելելով, որ նրանք ուղեկցում են ինչպես իրենց զինվորականներին, այնպես էլ բեռների տեղափոխումը Քարվաճառի և Բերդձորի շրջաններով։
Բաքվին վրդովվեցրել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի Ստեփանակերտ այցը: Ըստ news.ru-ի, խաղաղապահներն ասել էին, որ ուշադիր չէին եղել և քաղաքական գործիչը ժամանել է սովորական մեքենայով։
«Ես կասեմ այնպես, ինչպես կա. դժվար է դրան հավատալ: Այս այցը կազմակերպվել էր, քանի որ Վալերի Պեկրեսը չէր կարող իր հետ տանել ում ուզում էր, նրան ուղեկցում էին սահմանափակ թվով մարդիկ»,- ասել է Ալիևը։
Հարակից հրապարակումներ`
- Ալիևը հարցազրույց է տվել, որտեղ բավականին երկար խոսել է Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի մասին. Տիգրան Աբրահամյան
- Ֆրանսիայի նախագահի թեկնածուն այցելել է Արցախ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին