Սահմանադրական բարեփոխումները հնարավորություն են տալիս, որ մեկ կուսակցություն չլինի. Գալուստ Սահակյան
Սահմանադրական բարեփոխումները հնարավորություն են տալիս, որ մեկ կուսակցություն չլինի: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, որում ասվում է, թե սահմանադրական բարեփոխումները միտված են երկրում մեկ կուսակցության իշխանության հաստատմանը:
«Ես համաձայն չեմ, քանի որ Հանրապետականը որքան որ եղել է քաղաքական մեծամասնություն, միշտ աջակցել է, որպեսզի այլ քաղաքական ուժերը ևս մասնակից դառնան պետության շինարարության ողջ գործընթացներին: Շատ եմ կարևորում նաև այն հանգամանքը, որ առաջարկվող փոփոխություններով կառավարման գործընթացին մասնակցելու հնարավորություն է ստանալու նաև ժողովուրդը»,- նշեց Գ.Սահակյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան