Ավարտվել է Հայաստանի մարմնամարզության երիտասարդական առաջնությունը
Երևանի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպորցում ավարտվեց նոյեմբերի 17-ին մեկնարկած Հայաստանի սպորտային մարմնամարզության երիտասարդական առաջնությունը։
Բազմամարտում Հայաստանի երիտասարդական առաջնության ոսկե մեդալ է նվաճել Արթուր Ավետիսյանը (77.162 միավոր): Ազատ վարժությունում հաղթող է դարձել Գագիկ Խաչիկյանը: Նժույգթափեր վարժությունում Հայաստանի չեմպիոն է դարձել Հայկ Նազարյանը: Օղակների վարժության և հենացատկի ոսկե մեդալը նվաճել է Արթուր Ավետիսյանը: Զուգափայտերի վարժությունում հաղթող է ճանաչվել Էրիկ Բաղդասարյանը: Պտտաձողի վարժությունում Հայաստանի առաջնության լավագույն արդյունքը ցուցադրել է Ժորա Սմբատյանը:
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը, Հայաստանի սպորտային մարմնամարզության կանանց երիտասարդական առաջնության բազմամարտի չեմպիոն է դարձել Աննա Գրիգորյանը (46,15 միավոր): Առանձին գործիքների վարժություններում հաղթողներ են ճանաչվել Աննա Գրիգորյանը (հենացատկ և զուգափայտ), Ելենա Հայկազնունին (հավասարակշռության գերան) և Գայանե Սիրականյանը (ազատ վարժություններ):
Ավելացնենք, որ առաջնությանը մասնակցել է ավելի քան 40 մարմնամարզիկ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան