ԱՀԿ. Կորոնավիրուսը դառնում է էնդեմիկ
Sars-Cov-2 վիրուսն աստիճանաբար դառնում է էնդեմիկ, դա դեռ տեղի չի ունեցել, բայց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) դիտարկում է իրավիճակի զարգացման տարբեր տարբերակներ: Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է ԱՀԿ-ի արտակարգ հիվանդությունների ստորաբաժանման տեխնիկական խմբի ղեկավար Մարիա Վան Կերկխովեն։
Էնդեմիկ է համարվում այն հիվանդությունը, որը սովորական է ինչ-որ տարածաշրջանի համար, մշտապես առկա է տեղի բնակիչների շրջանում: Էնդեմիկ կարող են լինել նաև վարակները, որոնց հարուցիչները մշտապես առկա են որոշակի վայրում:
«Այս վիրուսը էնդեմիկ դառնալու ճանապարհին է: Դա նույնիսկ չի էլ վիճարկվում: Բայց հիմա մենք համավարակի մեջտեղում ենք»,- ասել է փորձագետը։
Վան Կերխովեն ընդգծել է, որ ԱՀԿ-ն իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ է դիտարկում՝ կապված օմիկրոն շտամի առաջացման հետ, որն արդեն շատ երկրներում գերազանցել է դելտա շտամի տարածմանը։
«Վիրուսը զարգանում է: Եվ օմիկրոնը, ամենայն հավանականությամբ, վերջին շտամը չէ: Այսպիսով, մենք գործ ունենք անկանխատեսելիության տարրի հետ: Մենք չունենք այն կանխատեսելիությունը, որն ունի գրիպը, տիպիկ սեզոնային հիվանդությունները: Բայց մենք, հնարավոր է, դրան գանք»,- հավելել է նա:
ԱՀԿ ներկայացուցիչն ընդգծել է, որ վիրուսը չի կարող էնդեմիկ դառնալ մի երկրոի համար, իսկ համաճարակը կշարունակվի մյուս երկրներում։
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ ղեկավարը նախազգուշացնում է «Օմիկրոն»-ի և «Դելտա»-ի պատճառով COVID-19 «ցունամիի» վտանգի մասին
- ԱՀԿ-ն բացատրել է Sputnik V պատվաստանյութի ճանաչման ձգձգումը
- ԱՀԿ-ն չի բացառել, որ օմիկրոնը կօգնի հաղթահարել համաճարակը
- ԱՀԿ-ը հաստատաել է հնդկական CovavaxTM պատվաստանյութը
- ԱՀԿ-ն արտակարգ նիստ է հրավիրում կորոնավիրուսի նոր շտամի պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան