«Ինչքան կարելի է երեխա սպանել ու դնել հողը». Ակցիա՝ կառավարության դիմաց
Կառավարության դիմաց բողոքի ակցիա է: Հավաքված քաղաքացիներն ասում են՝ մեկ բանի համար են այստեղ՝ արդարացված չէ այն վիճակը, որը տիրում է սահմաններին, կանգնեցնել զոհերը սահմանին:
«Ոչ մի նորակոչիկ չպետք է լինի սահմանին, չպետք է վտանգի իր կյանքը, պետությունը պետք է գտնի միջոցներ վերացնելու այս սպանդը:
Որքան կարելի այս մսաղացին դիմանալ»,- ասաց իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ իրենց պահանջը կոնկրետ կառավարությունից է, նրանցից, ովքեր որոշումներ են կայացնում. «Ինչ ուզում են թող անեն, ինչ մեթոդ ուզում են, թող գտնեն: Երբ որ պետք էր Ղազախստան զորք ուղարկել, արագ կարողանում են մեթոդ գտնել ու ենթարկվել, հիմա թող մեթոդ գտնեն իրենց երկիրը պաշտպանալու, քաղաքացու իրավունքը պաշտպանելու համար: Ինչքան կարելի է երեխա սպանել ու դնել հողը»:
Ըստ իրավապաշտպանի, պետք է բանակային ռեֆորմ անել, պրոֆեսիոնալ բանակ ունենալ, նորմալ վերազինել:
«Այն երկիրն է, որը գերեզմանատները կարողանում է տեխնիկայով ապահովել, իսկ սահմանային ինժեներական աշխատանքները երեխաները ձեռքով են անում»,- ասաց Զ.Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ այս հարցերը պետք է շարունակել բարձրացնել, քանի որ հերիք է լռել, պետք է տեսնեն՝ մարդիկ բողոքում են:
«Իշխանության են եկել, թող կանգնեցնեն զոհերը: Վերջ: Խաղաղության դարաշրջան են հայտարարել, թող հենց հիմա իրենց հայտարարությունն ի կատար ածեն: 18-20 տարեկան երեխաները չպետք է գնան ու կանգնեն բաց օդով, վատ հանդերձանքով առանց զենքի սահմանին, նրանք թնդանոթի միս չեն»,- նշեց ակցիայի մասնակից Շողեր Մաթևոսյանը:
Նա ասաց, որ եթե ինքը լիներ իշխանության՝ չէր հրահրի պատերազմ, խոստումները հերթով կփորձեր կատարել, պարտության չէր տանի, իսկ այս իշխանությունը որևէ հարց չի կարողանում լուծել. «Թող գնան: Եթե չեն լուծում հարցերը, թող հեռանան:
Ես չեմ տեսել քաղաքական իշխանություն, որը գալիս ու հայտարարում է՝ պետք է սկսի իր սեփական կետից ու իր սեփական կետը բոլոր առումներով լինում է 0՝ առանց գաղափարախոսության, առանց նպատակի, առանց իզմի, այսինքն էգո-իմզի: Սեփական կետը դա է եղել՝ վախկոտությունը, վախը, անողնաշարությունը, անմտությունը, անկարողությունը, մեր երկրի խայտառակությունն ամբողջ աշխարհի առաջ»:
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն ասաց, որ այս պահին թիվ մեկ խնդիրը ՀՀ անվտանգությունն է, ՀՀ քաղաքացու կյանքի գինը, որ մենք անընդհատ վճարում ենք:
Նա այս կառավարության հետ որևէ հույս չի կապում, համոզված է՝ հասարակությունը պետք է արթնանա:
«Չկա իմ ու քո զինվոր, իմ ու քո հայրենիք: Այսօր այնպիսի լուրջ իրավիճակում ենք գտնվում, որ Հայաստանն իրապես վտանգված է: Այլևս մասնակի կորսված սուվերենիտետ ունենք և այս պայմաններում իրավիճակը շտկելու միակ ճանապարհը հասարակության արթնանալն ու պահանաջատեր լինելն է, հատկապես նրանք, ովքեր ձայն են տվել այս իշխանությանը: Ով ձայն է տվել այս իշխանությանը, հենց իրենք պետք է թիվ մեկ պահանջատերը լինեն, պահանջելով՝ այսպես չի լինի, ինչքա՞ն զոհ կարող ենք տալ, ինչքա՞ն մարդկային, տարածքային, հեղինակության, անվտանգության կորուստ պետք է ունենանք: Չենք կարող հավերժ կորուստների պայմաններում ապրենք»,- ասաց Ն. Կարապետյանցը:
Հարակից հրապարակումներ`
- Նպատակդ, վառ ու արկածաշատ ապագան քեզ է սպասում. Թշնամու գնդակից երեկ զոհված Ռուդիկ Ղարիբյանի խոսքերն են
- Ադրբեջանական սադրանքից հետո ինտենսիվ փոխհրաձգության գոտում հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ զինծառայողի դի. ՊՆ
- Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ. ՊՆ
- Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանին․ կան վիրավորներ․ ՊՆ
- Ադրբեջանը կրակել է Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ, մեկ զինծառայող վիրավորվել է. ՀՀ ՊՆ
- ԱՀ ՊՆ. Կարմիր Շուկայի հարակից դիրքերից ադրբեջանցի զինծառայողները անկանոն կրակ են բացել գյուղի ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին