Ալվինա Գյուլումյան. Այսօր ԱԺ մուտք գործելիս իմ իրավունքը խախտվեց
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ կազմակերպված քննարկմանը մասնակցող ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը հայտարարեց՝ այսօր ԱԺ շենք մուտք գործելիս ու քննարկման մյուս մասնակիցների իրավունքները խախտվել են։
««Անձնագրի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, ուղղակիորեն արգելվում է անձանգիրը վերցնել, բացի այն հիմքերի առկայության դեպքում, որը նշված է այդ օրենքով։ Բայց չգիտեք՝ ինչի, անցակետում մեր անձնագրերը վերցրեցին։ Սա մարդու իրավունքի խախտում է, և ԱԺ-ն երևի թե պետք է սկսի այդ խախտման վերացումից»,-հայտարարեց նա մինչ բուն խոսքին անցնելը։
Ա. Գյուլումյանը մանրամասնեց, այս օրինակը բերում է ՝ ցույց տալու, որ մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին ավելի բարձր խոսում են նրանք, ովքեր խախտում են մարդու իրավունքները։
«Մի անգամ առիթ ունեցել եմ ասել, մեր ողջ դժբախտությունը մեր փարիսեցիության մեջ։ Պետք է առաջին հերթին դա հաղթահարել»,-նշեց նա։
Անդրադառնալով կալանքի վերաբերյալ դատարանների կայացրած որոշումներին, Գյուլումյանը նշեց, որ նախնական կալանքի վերաբերյալ կա միջազգային պահանջ, որ կալանքի օրինականության հետ կապված հարցերը պետք է քննարկվեն անհապաղ, մինչդեռ Վճռաբեկ դատարանը սովորական գործերի նման ունի երեք ամիս ժամկետ այդ գործը վարույթ ընդունելու համար։ Իսկ այդ ընթացքում կարող է սահմանված ժամկետը լրանալ ու մարդն ազատ արձակվել։
«Մեզ մոտ հաճախ կալանքի բողոքարկման գործընթացը բավականին երկար է տևում»,-ասաց նա՝ անհրաժեշտ համարելով բողոքարկման ժամկետի հետ կապված հստակեցումները։
Հարակից հրապարակումներ`
- Արա Ղազարյան. Հայաստանում բոլոր բանտարկյալների մեջ կալանավորների թիվը 45 տոկոս է
- Արմինե Ֆանյան. Քաղաքական գործիչը պետք է զրկված լինի ընթացիկ քրգործի վերաբերյալ որևէ դատողություն, պնդում անելուց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին