Կառավարությունն անցել է հեռագնա արոտների ճանապարհների բարելավմանը
«Նախորդ տարիներին սահմանամերձ և բարձր լեռնային համայքները նույն տողում էին, հիմա փորձում ենք վերջինիս համար առանձին տող հատկացնել և կառավարության կողմից տրամադրվող սուբվենցիայի չափը մեծացնել»,-կառավարության նիստում հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ զեկուցելով համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետական բյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացի արդյունավետության բարձրացմանը միտված որոշումը։
Նրա խոսքով՝ նախադպրոցական հիմնարկների շինարարության գործընթացում պետության համաֆինանսավորումը բարձրացվելու է մինչև 70 %-ի, իսկ սահմանամերձ և բարձր լեռնային համայքներում՝ մինչև 80 %-ի:
«Ունենք նոր ուղղություն, այն հեռագնա արոտների ճանապարհների բարելավմանն է վերաբերում»,-ասաց Սանոսյանը և պարզաբանեց, որ այսուհետ համայնքները կարող են դիմել սուբվենցիայի և այդ ճանապարհները բարեկարգեն:
Նիկոլ Փաշինյանն էլ, հույս հայտնելով, որ իր հիշողությունն իրեն չի դավաճանում, հայտնեց, որ ՀՀ-ում 1 մլն հեկտարից ավել արոտավայրեր կան, որոնց 80 %-ը չի օգտագործվում՝ հիմնականում բարեկարգ ճանապարհների բացակայության պատճառով:
Նախարարի ներկայացմամբ՝ փոփոխությունների մյուս կետը գյուղերում օպտիկամանրաթելային ինտերնետ կապի կառուցման նոր ուղղություն է, որը պետությունը կհամաֆինանսավորի:
«Նոր փոփոխություններվ նաև համայնքներին հնարավորություն կտրվի պետության համաֆինանսավորմամբ կառուցել կամ վերանորոգել ապաստարանները»,-հայտնեց Գնել Սանոսյանը և հավելեց, որ ավելացվել է նաև ոռոգման և խմելու ջրի ցանցերի կառուցման և ասֆալտապատման ծրագրերում պետության համաֆինանսավորման չափաբաժինը:
Ըստ նախարարի՝ նոր փոփոխություններով սուբվենցիոն ծրագրերի ավարտից մեկ տարի հետո դրանք պետք է մշտադիտարկաման ենթարկվեն:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը իր խոսքում սուբվենցիայի տրամադրումը վերագրում էր բացառապես կառավարությանը՝ չհիշատակելով «պետություն» բառը:
Հարակից հրապարակումներ`
- Գործադիրն այսօր պահեստազորայինների հերթական եռամսյա հավաքների անցկացման որոշում կընդունի
- Այսօր կառավարությունն իր նիստում Ռազմիկ Պետրոսյանին և Ռազմիկ Թևոնյանին կազատի Արագածոտնի և Արարատի մարզպետերի պաշտոններից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան