Այս հայտարարությունը զուտ առաջին քայլերից մեկն է, որը ես հաջողված եմ համարում․ Վրթանեսյան
«Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջում գրում է․
««Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Հայաստանը թուրքական միջանցք չէ» հայտարարությանն այս պահի դրությամբ 10 հազարից ավելի մարդ է միացել։
Շա՞տ է։ Իմ հաշվարկով մոտ 5000 մարդ էր ստորագրելու։ Բայց ձեր ակտիվ տարածելու ու մասնակցության շնորհիվ, հարգելի ընկերնե՛ր, ստորագրեցին 10 հազար հոգի։
Քի՞չ է։ Եթե հայերի երևակայական 10 մլն թվաքանակի հետ համեմատենք, ապա իհարկե շատ քիչ է, բայց իրականում հայերը 10 մլն չեն, հայտարարությունը տեսել են շատ ավելի քչերը, է՛լ ավելի քչերն են հասկացել, թե ինչ նկատի ունենք, ոմանք հասկացել են, բայց չեն կարողացել ստորագրել (ընդհանրապես, change.org-ի համակարգը հեչ ինտուիտիվ չէ, իմ մոտ միայն 2րդ անգամից ստացվեց այնպես ստորագրել, որ ստորագրությունս հաստատվի), ոմանք էլ ուղղակի չեն հավատում սենց «անլուրջ բաներին»։
Բնական է, որ մեկ ստորագրահավաքով Արցախի օկուպացված տարածքը չենք վերադարձնելու... Էն որ ասում են. «Ի սկզբանէ էր Բանն»... Ցանկացած գործ սկսվում է խոսքից։ Ճիշտ խոսքից։
Այսօրվա իրավիճակում, երբ շատերը կարծես թե մոռացել են պարզ ճշմարտությունները, պետք է սկսել դրանք հիշեցնելուց։ Անթիվ-անհամար անգամներ։
Մեզ փորձում են համոզել, որ մենք է՛լ երբեք չենք հաղթելու, որ մենք չմոներ ենք, որ ազգի արժանի չենք։ Մեզ անընդհատ փորձում են լռեցնել՝ օրակարգերն աղբով լցնելուց սկսած, մեզ Ֆեյսբուքում արգելափակելով ու քրգործեր հարուցելով վերջացրած։ Թուրքերը, նիկոլաթուրքերը, մի խոսքով՝ հակաՀայաստանը։
Բայց քաք են կերալ... Բառ առ բառ, ուղերձ առ ուղերձ ազատագրելու ենք սկզբում գաղափարների մարտադաշտը, հաստատելու ենք ազգային ասելիքը, հետո իրականը...
Քանի դեռ կանք, քանի գեթ մեկ հայ ազգայնական ողջ է, հայկական պետականության գաղափարը չի մեռնելու։
Այս հայտարարությունը զուտ առաջին քայլերից մեկն է, որը ես հաջողված եմ համարում։ Ապրե՛ն բոլոր նրանք, ովքեր մասնակցեցին տարածմանը...
Հայտարարության հղումն այստեղ։
Ռևանշ լինելու է»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին