Ռուսաստանը լրջորեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ. Մարիա Զախարովա
Ռուսաստանը լրջորեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ, այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք լրջորեն մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանի սրմամբ: Կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ուժային մեթոդների կիրառումից և բոլոր խնդրահարույց հարցերը լուծել բացառապես քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով»,- նշել է նա:
Նրա խոսքով՝ երկարաժամկետ առումով տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման հիմնական դեղատոմսը հանդիսանում է սահմանագծման գործընթացի շուտափույթ գործարկումը, որին կհետևի սահմանազատումը, ինչը ֆիքսվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նախորդ տարի Սոչիում արված համատեղ հայտարարությունում:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը կարևորել է, որ այս հարցով երկկողմ հանձնաժողովի ստեղծվի. նա վստահեցրել է՝ Ռուսաստանը պատրաստ է տրամադրել համակողմանի խորհրդատվական օգնություն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին