Պեկինի օլիմպիական խաղերի կազմակերպիչները վստահ են՝ COVID-19-ի առումով ծրագրերը կարդարացնեն սպասելիքները
Պեկինի օլիմպիական խաղերի կազմակերպիչները վստահություն են հայտնել, որ մրցումների ընթացքում, COVID-19-ի առումով, իրենց կազմած ծրագրերը կարդարացնեն սպասելիքները: Ընդհանուր իրավիճակն արդեն վերահսկվում է, գրում է ՀԱՕկ-ը։
Չինաստանի մի շարք բնակավայրերում, «Օմիկրոն» շտամի հայտնաբերման պատճառով, կիրառվել են նոր սահմանափակումներ, ինչը մտահոգող է: Մտավախությունները մասամբ պայմանավորված են նրանով, որ վերջին շաբաթներին մի շարք հայտնի մարզիկների մոտ վիրուսի թեստը դրական է եղել: Այդ պատճառով նույնիսկ չեղարկվել են միջազգային կարևոր մարզական իրադարձություններ:
Կազմակերպիչները, ինչպես նաև առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները, շարունակում են հուսադրել, որ ձմեռային օլիմպիական 24-րդ խաղերը, որի մեկնարկին մնացել է 23 օր, կընթանա այնպես, ինչպես նախատեսված է:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին