Ռոսսելխոդնադզորն արգելել է Ղազախստանից մսի և կաթի ներկրումը
Ռուսաստանի իշխանությունները կարգադրել են կասեցնել Ղազախստանից կենդանի կենդանիների և մսի ներկրումը։ Որոշումը պայմանավորված է այդ երկրում դաբաղի տարածմամբ։
Այդ մասին հայտարարել է Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր):
Որոշումը տարածվում է նաև կրկեսային կենդանիների վրա։ Բացի այդ, Ռոսսելխոզնադզորի որոշմամբ արգելվել է այդ երկրից ներկրել նաև կաթ-կաթնամթերք, որոնք ջերմային մշակման ենթարկված չեն։
Ղազախստանից Ռուսաստան չեն ներկրվի նաև կենդանական և բուսական ծագման կերեր և կերային հավելումներ, բուրդ, կաշի, ինչպես նաև օգտագործված սարքավորումներ, որոնք նախատեսված են կենդանիներին մորթելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Ղազախստանում ստեղծված իրավիճակը հաստատեց ՀԱՊԿ-ի արժեքը՝ որպես ռազմաքաղաքական կառույց․ Տոկաև
- ՀԱՊԿ խաղաղապահների դուրսբերումը Ղազախստանից կմեկնարկի հինգշաբթի. Տոկաև
- Amnesty-ն Ղազախստանին կոչ է արել հրապարակել զոհերի թիվը
- ԱՄՆ-ը ՀԱՊԿ ուժերին կոչ է անում լքել Ղազախստանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան