«Արցախյան հակամարտություն. բանակցային գործընթաց» թեմայով բաց դասախոսությամբ հանդես կգա Սերժ Սարգսյանը
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը հայտնում է․
«Շաբաթ օրը` հունվարի 15-ին, ժամը 17:30-ին Քաղաքացիական կրթության դպրոցի շրջանակներում «Արցախյան հակամարտություն. բանակցային գործընթաց» թեմայով բաց դասախոսությամբ հանդես կգա ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը: Դասախոսությունը ԶԼՄ-ների համար չէ։
Դասախոսությանը մասնակցելու հնարավորություն է ընձեռվում նաև փորձագետներին, որոնք կարող են կապվել ինձ հետ հավելյալ տեղեկատվության համար: Մասնակցության տեղերը խիստ սահմանափակ են, ուստի խնդրում եմ դիմել մինչև վաղը երեկոյան 20:00-ն»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին