Սոս Հակոբյան. Ամուր նյարդերի վրա հղում անելը նշանակում է՝ մեր հայրենակիցները պետք է զոհվեն մինչև Ադրբեջանը խելքի չի եկել
«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը գրում է.
«Կառավարության այսպես ասած «ղեկավարը» պնդում է, որ հարկավոր են ամուր նյարդեր խաղաղության դարաշրջանի բացման համար: Այսինքն՝ «խաղաղության դարաշրջանի» այս մարդկանց գործիքակազմը ամուր նյարդե՞րն են, իսկ տակի փիլիսոփայությունը` «խաղաղություն» բառի կրկներգը ժողովրդի վրա վաճառելը:
Գուցե տարրական դիտարկում է, բայց խաղաղության համար, այն է՝ երկրի անվտանգության ապահովման, մի քանի գործիքներ կան: Շատ ընդհանուր առմամբ ասված՝ ներքին հզորությունների զարգացում և կազմակերպում, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական շահերի հատման կետերը և բախումները հաշվի առնելով անվտանգության ապահովմանը միտված արտաքին քաղաքականության մշակում և իրականացում: Այսինքն՝ թշնամին չի հարձակվում միայն, երբ առկա են դրան դիմակայելու ներքին և արտաքին հզորություններ:
Իսկ ամուր նյարդերի վրա հղում անելը նշանակում է ոչ այլ ինչ, քան՝ մեր հայրենակիցները պետք է զոհվեն, մենք պետք է տարածք կորցնենք այնքան ժամանակ քանի դեռ Ադրբեջանը խելքի չի եկել և չի որոշել դադարեցնել Հայաստանի և հայ ժողովրդի քայլ առ քայլ ոչնչացումը:
Ո՛չ հիմարացմանը»:
Հարակից հրապարակումներ`
- «Ինչքան կարելի է երեխա սպանել ու դնել հողը». Ակցիա՝ կառավարության դիմաց
- Վահան Քերոբյանի պատկերացումները խաղաղության մասին
- Տարածաշրջանում մնայուն խաղաղության հաստատմանը համաձայն ենք, բայց ոչ պարտվողական ու զիջողական դիրքերից. Արամ Առաջին
- Անընդհատ խաղաղության մասին խոսելով` Փաշիանյանը Հայաստանը տանում է կործանարար պատերազմի. Վազգեն Մանուկյան
- Չալաբյան. Եթե ցանկանում ենք արժանապատիվ խաղաղության հասնել, պետք է վերանվաճենք դրա իրավունքը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին