Ադրբեջանցիներն առևանգել են Տեղ համայնքի հովվին. բանակցություններ են վարում
Ադրբեջանցիներն առևանգել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի հովվին` Սուրիկ Մաթևոսյանին։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է համայնքի աշխատակազմի քարտուղար Արտակ Բաղդագյուլյանը։
«Ռուս սահմանապահներին արդեն իսկ տեղյակ են պահել դեպքի մասին, և բանակցություններ են վարում նրան հետ բերելու ուղղությամբ»,-ասել է Բաղդագուլյանը։
Նա նշել է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 16։00-16։30-ի սահմաններում, սակայն մանրամասներ հայտնել չի կարող։ Ադրբեջանցիները քշել–տարել են նաև հովվի հոտը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան