Ավտոմեքենայի հարվածից հետո դադարեցվել է Շենգավիթի որոշ հատվածների գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտնում է, որ հունվարի 13-ին ավտոմեքենայի հարվածից վնասվել է Շենգավիթ վարչական շրջանի Արտաշեսյան փողոցով անցնող միջին ճնշման վերգետնյա գազատարը։
«Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 18։00-ից դադարեցվել է Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հատվածների, այդ թվում՝ Արտաշեսյան, Հովսեփյան, Մայիսի 9-ի փողոցների, Չեխով-Բագրատունյաց փողոցներով պարփակված թաղամասի, «Չարբախի փոս» կոչվող թաղամասի, ինչպես նաև Իսակովի պողոտայի մի հատվածի (ԱՄՆ դեսպանատուն-Ոստիկանության ակադեմիա), Կաշեգործների փողոցի, Արշակունյաց պողոտայի մի հատվածի, «Բրյուսով» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը»,- տեղեկացնում են ընկերությունից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին