
Գործադիրն այսօր պահեստազորայինների հերթական եռամսյա հավաքների անցկացման որոշում կընդունի
Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի փաթեթում կընդունի Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին որոշումը:
Որոշման նախագծով նախատեսվում է 2022թ. հունվարի 15-ից մինչև ապրիլի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավել տրանսպորտային միջոցներ: Սահմանվելու են նաև վարժական հավաքների անցկացման հետ կապված հարաբերությունները: