Մատաղիսից հայտնաբերվել է ռազմական գործողությունների մասնակցի մասունք
Ռուսական խաղաղապահ առաքելության զորակազմը Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությանն է փոխանցել հյուսիսարևելյան ուղղությունից (Մատաղիս) հայտնաբերված ևս մեկ զինծառայողի (ռազմական գործողությունների մասնակից) մասունք:
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Զինադադարից հետո որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված կամ փոխանցված աճյունների ու մասունքների ընդհանուր թիվը 1705 է:
Այս պահին տարվում են բանակցություններ, որոնողական աշխատանքները վերսկսելու կապակցությամբ:
Հարակից հրապարակումներ`
- 04.12.2021. Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն
- Հադրութի շրջանում որոնողական աշխատանքներն այսօր արդյունք չեն տվել. Արցախի ԱԻՊԾ
- 10.08.2021. Հադրութից ու Վարանդայից աճյուններ ու մասունքներ են հայտնաբերվել
- 06.08.2021. Վարանդայում աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել
- 24.07.2021. Այսօր զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին