Ամիրան Բադիշյան. Երևանի կենտրոնում արժեքավոր կառույցը վերածվի վթարային ու անպիտան հերթականի
Ճարտարապետ Ամիրան Բադիշյանը ահազանգում ու մտահոգություն է հայտնում Երևանի կենտրոնում պահպանված հին շենքերից մեկի ճակատագրի վերաբերյալ.
«Անկախության 30 տարիներին ՀՀ իշխանությունները մեծագույն ջանադրությամբ «աշխատեցին» պատմաճարտարապետական արժեքների Չպահպանության, անուշադրության մատնելու, քանդելու, ձևախեղելու և խեղդելու /կցակառուցումներով/ քաղաքական ուղղությամբ: Շատ բաներ կորցրինք և շարունակում ենք կորցնել: Փորձում եմ այս ահազանգով կանխել հերթական կորուստը կամ արագացնել տեր կանգնելու գործընթացը /եթե կա, որը խիստ կասկածելի է/...
Երևանի կենտրոնում դեռևս պահպանվել է այսպիսի շանք /Պուշկինի Փ. ծննդատան մասնաշենք/, որը ճարտարապետության, քանդակագործության, փայտարվեստի, մետաղական գեղարվեստական դետալների և վերջապես շինարվեստի լավագույն օրինակներից է: Սակայն վերլուծելով այսօրվա վիճակը, տպավորությունը մեկն է՝ ստեղծված է բարձիթողի վիճակ, մատնված է անտերության, ստեղծված են նպաստավոր պայմաններ, որպեսզի գերազանց պահպանված այս արժեքավոր կառույց վերածվի վթարային ու անպիտան հերթականի, որին կհաջորդի ընդունված և բազմիցս կիրառված մեթոդը՝ քանդել տեղը բազմահարկ կառուցելու նպատակով, այն շպրտելով դեպի թյուրիմացություն «Հին Երևան» նախագիծ /սա հավանական տարբերակներից մեկն է, եթե առկա է այլ տարբերակ, ապա իրակավիճակը ոչ մի ձևով չի հուշում այդ մասին, հոգատարության ու տիրոջ վերաբերմունքի վկայություններից պահպանված է միայն ԽՍՀՄ տարիներին պատին կպցրած պետության կողմից պահպանության վերաբերյալ տառապած ցուցանակը/:
Կուզենամ, որ համացանցը արձագանքի այս մտահոգությանը քաղաքակիրթ ձևով, որը հույս ունեմ վերաբերմունք կարող է փոխել այս կառույցի հանդեպ:
ՀԳ. այս անգամ փորձենք արագացնել հուշարձանի վերականգնման գործընթացը և ոչ թե պայքարենք կամ աղմկենք կորստից հետո... Շնորհակալ եմ»:
Հարակից հրապարակումներ`
- «Հին Երևան» ծրագիրը մայրաքաղաքի կայուն զարգացման առանցքային բաղադրիչներից է. Վարագ Սիսեռյան
- Ավինյանի գրասենյակի ղեկավարը՝ «Հին Երևան»-ի համակարգող աշխատանքային խմբի ղեկավար
- «Հին Երևան»-ի խախտումներով շինարարության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
- Մեկ տարի անց էլ՝ Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային շենքը նույն փլուզված վիճակում է
- Արամի 23 -ի հարևանությամբ ապօրինի քանդման աշխատանքները կասեցված են
- Արամի 23-ի մշակութային հուշարձանի ամրացման սխեման հաստատվել է
- «Հին Երևան» նախագծի իրականացումը կանգնած է.Փաշինյան
- «Հին Երևան» անունն այդ նախագծին արժանի չէ»
- Աֆրիկյանների շենքը, Արամի տունը, «Զվարթնոց»-ի կլոր շենքը, Տպարանի շենքի պայթեցումը՝ Ն. Սարգսյանի տարեվերջյան ասուլիսում
- «Մեջտեղ եկավ «Հին Երևան» ծրագիրը, որն իրենից բացարձակապես պատմական արժեք ներկայացնել չի կարող»
- «Հին Երևան»-ում ընթանում են հողային աշխատանքներ՝ ի հեճուկս հանրային կարծիքի
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Ժորժ Շեխլյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Անահիտ Թարխանյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Նկարիչ Հաղթանակ Շահումյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Գարեգին Եղոյան
- Աֆրիկյանների շենքը ֆանտաստիկ շենք է, եթե դա վերականգնեն, ես շնորհակալություն կհայտնեմ. Խաչատուր Սուքիասյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Արվեստագետ Ռուբեն Բաբայան
- Նարեկ Սարգսյանը՝ Արամի 30-ի, «Դոլմամայի» և «Հին Երևան» նախագծի մասին
- «Աֆրիկյանների շենքը փրկելու տարբերակ չկար»