Առինջում համագյուղացու տնից չհրկիզվող պահարան է գողացել
Հունվարի 4-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Առինջ գյուղի մի տնից գողություն են արել։
Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ դեկտեմբերի 30-ից հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին տան 2-րդ հարկի պատուհանը, ննջարանի պահարանից գողացել չհրկիզվող պահարան, որի մեջ փող և թանկարժեք իրեր էին: Դեպքի առթիվ Աբովյանի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ:
Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ Կոտայքի քրեական հետախույզները ծավալուն օպերատիվ միջոցառումներ ձեռնարկվեցին, որոնց արդյունքում տեղեկություններ ստացան, որ բնակարանային գությունն արել է նույն գյուղի 41-ամյա մի բնակիչ։ Բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 12-ին նա ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն։
Գողոնը հայտնաբերվել է։ Հայտնաբերվել է նաև չհրկիզվող պահարանը:
41-ամյա տղամարդը ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում