Ազարյանը, քանիցս ասել եմ, արդարադատության լեգենդ է ու այլևս Դատավորների միության նախագահ․ Վարդևանյան
ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանը գրում է․ «Շնորհավորում և շնորհակալ եմ անկախության վճռականություն ցուցաբերած բոլոր դատավորներին: Պարոն Ազարյանը քանիցս ասել եմ արդարադատության լեգենդ է ու այլևս Դատավորների միության նախագահ»։
Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովից հետո, կայացավ Դատավորների միության նախագահի ընտրությունը։ Միության նախագահի պաշտոնում առաջադրվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն ու ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը։ Միության նախագահի պաշտանում ընտրվեց Ալեքսանդր Ազարյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան