Բաղդադում ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ հրթիռներ են արձակվել
Հունվարի 14-ին Բաղդադի հարավում գտնվող Դորա քաղաքի Քարարա շրջանից 3 հրթիռներ են արձակվել «Կանաչ գոտու» ուղղությամբ, որտեղ տեղակայված է ԱՄՆ դեսպանատան շենքը, հայտնում է regionmonitor.com-ը։
ԱՄՆ հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է երեք հրթիռներից երկուսը, իսկ մեկն ընկել է «Կանաչ գոտու» Կադիսիյա համալիրի վրա:
Հրթիռակոծության հետևանքով վիրավորվել են մեկ կին և մեկ երեխա:
Իրաքի նախագահ Բարհամ Սալիհը դիվանագիտական ներկայացուցչություններին թիրախավորելը որակել է որպես ահաբեկչական գործողություն, որը բացասաբար է ազդում Իրաքի ազգային շահերի և հեղինակության վրա:
Իր հերթին Բաղդադում հավատարմագրված ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ հարձակումը նպատակ ունի քայքայել Իրաքի անվտանգությունն ու ինքնիշխանությունը:
Հատկանշական է, որ հունվարի 14-ին Իրաքի «Առաջընթաց» կուսակցության շտաբը նույնպես ենթարկվել է հարձակման երկու պայթուցիկ սարքերով: Հաղորդվում է, որ Իրաքի անվտանգության ուժերը շրջափակել են կուսակցության շտաբը, և շտապ հետաքննություն է սկսվել։ «Առաջընթաց» կուսակցությունը ղեկավարում է Մուհամմադ Ալ-Հալբուսին, ով Իրաքի խորհրդարանի նորընտիր նախագահն է: Նա երկրորդ անգամ է պաշտոնավարելու որպես խորհրդարանի նախագահ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան