Գագիկ Խաչատրյան. Ժամանակին ծվարել էին Աղվան Հովսեփյանի շվաքում, իսկ հիմա դարձել են մեկանգամյա օգտագործման ապրանք
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի փաստաբան Գագիկ Խաչատրյանը գրում է.
«Անցած տարվա վերջին էլեկտրոնային «Arm-blog. info» կեղծ կայքէջում մի «էշություն» էր հրապարակվել, որտեղ հերթական հերյուրանքն էր լղոզված՝ Աղվան Հովսեփյանի կողմից իբրև բռնաբարություն ու սպանություն կատարելու մասին։ Դրանից հետո, Աղվան Հովսեփյանը զրպարտության վերաբերյալ հաղորդում էր ներկայացրել, որի հիմքով նախապատրաստված նյութերով փաստվել է 2 հանգամանք.
1) Բռնաբարության ու սպանության թեման զրպարտանք է,
2) «Arm-blog. info» կայքէջի ստեղծողներին ու նյութի հեղինակներին հայտնաբերել չի հաջողվել։
Որպես կանոն չեմ անդրադառնում այսպիսի հիմար «լուրերին», բայց այս դեպքում համոզված եմ, որ նման ֆեյքեր տարածողները ու առկա քրեական գործում եղած զրպարտիչները նույն բանակից են։
Ուղղակի ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, ինչպես հերքվեց այս բարբաջանքը, այնպես էլ հերքվելու են ներկայիս քրեական գործում եղած մյուս «մեղադրանքները», իսկ բոլոր նրանք, ովքեր ժամանակին ծվարել էին Հովսեփյանի շվաքում, իսկ հիմա դարձել են մեկանգամյա օգտագործման ապրանք՝ պատասխան են տալու։ Օրենքով»։
Հարակից հրապարակումներ`
- Գոռ Աբրահամյան. Աղվան Հովսեփյանի գործով մեղադրական եզրակացությունը դատախազությունում չի ստացվել
- Աղվան Հովսեփյանի գործով դատախազության ցուցումն անհիմն է. Հակակոռուպցիոն կոմիտե
- «Ժողովուրդ». Աղվան Հովսեփյանի քրեական գործով Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է նախաքննության ավարտ
- Էրիկ Ալեքսանյան. Աղվան Հովսեփյանի նկատմամբ հարուցված հետապնդումն ունի քաղաքական դրդապատճառներ
- Փաստաբան. Աղվան Հովսեփյանի գործով հնարավոր է մեղադրյալն ու տուժողը տեղերով փոխվեն
- «Ժողովուրդ». Աղվան Հովսեփյանին առաջադրված մեղադրանք հիմնված է Շանթի Յուրայի տված ցուցմունքների վրա
- Պաշտպան. Քննության ընթացքում բոլորը կհամոզվեն, որ Աղվան Հովսեփյանին առաջադրված մեղադրանքները շինծու են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան