Գագիկ Ծառուկյան. Հայտարարվում է մրցույթ Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը գրում է.
«Հետևել տիրոջ պատգամներին և հնարավորինս օգնել մարդկանց, ա՛յս է ճշմարիտ քրիստոնյայի ճանապարհը...
Սիրելի՛ հայ ժողովուրդ,
Մեր Հայրենիքը ապրում է դժվարին ժամանակներ, սակայն հայը՝ լինելով քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգ, միշտ էլ հավատքով է հաղթահարել բոլոր դժվարությունները: Ժամն է կրկին հավատքով միախմբվելու:
Ուստի իմ ընտանիքի նախաձեռնությամբ հայտարարվում է մրցույթ՝ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար: Թող այն վերածնունդի և լույսի ճանապարհ ցույց տա հայ ժողովրդին»։
Գրառմանը կցած ֆիլմում Ծառուկյանը նշում է, որ միայն արձանը պետք է ունենա 33 մ բարձրություն։ Նման նախաձեռնությունը, ըստ Ծառուկյանի, հույսով ու լույսով կլցնի հայ ժողովրդին։ Հաղթողին նա խոստանում է մեծ պաևգևատրում։