Դավիթ Հարությունյան. Հույս ունեմ՝ Ազարյանը կընտրվի ու կզբաղվի դատավորների շահերի պաշտպանությամբ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը կարծում է՝ այսօր Դատավորների միության նախագահ կընտրվի Ալեքսանդր Ազարյանը։
«Վերջապես միությունը կսկսի աշխատել ու առաջին հերթին կզբաղվի դատավորների շահերի պաշտպանությամբ»,-լրագրողների հետ զրույցում մինչ Մարզահամերգային համալիրի շենք մուտք գործելն ասաց դատավորը։
Նա չի բացառում, որ միության նախկին անգործությունը եղել է դիտավորյալ։
Անդրադառնալով մամուլում տարածված լուրերին, թե իշխանությունները փորձում են ամեն ինչ անել, որ Դատավորների ընդհանուր ժողովը չկայանա, դատավոր Հարությունյանը տհաճ որակեց նման փորձերը։
Անդրադառնալով ԲԴԽ կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցման վերաբերյալ հարցին՝ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահը նկատեց, որ ինքն ու իր գործընկերները դեմ չեն կարգապահական վարույթների հարուցմանը։
«Խոսքը վերաբերում է անհարկի, թիրախային հարուցումներին։ Պետք է լինեն օրինական առիթներ, կարգապահական վարույթներ հարուցելու համար։ Այն բոլոր վարույթներով, որով ես ներկա եմ եղել, նման հիմքեր ես չեմ տեսել»,-ասաց Դավիթ Հարությունյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան