Դատավոր Հարությունյան. Ցանկություն էլ չունեն էլեկտրոնային մակագրման համակարգիչները վերադարձնել
«Դատական գործերի էլեկտրոնային մակագրման համակարգիչներից ձերբազատումը, մեղմ ասած, իրավաչափ չէ»,-լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը։
Նրա խոսքով, Բարձրագույն դատական խորհրդից հնչող վերջին հայտարարություններից հետո նա եկել է այն համոզման, որ ցանկություն չկա այդ համակարգիչները վերադարձնելու համար։
«Ուղղակի պետք է անկեղծ լինենք։ Իրենք էլ չեն թաքցնում դա։ Ասում են՝ բանակցում են նոր ընկերությունների հետ, միջոցներ են ձեռնարկում, բայց լսե՞լ եք, որ որևէ միջոց ձեռնարկեն այդ համակարգիչները վերադարձնելու ուղղությամբ։ Նույնիսկ նման հրապարակային հայտարարություն չի եղել»,-ասաց դատավորը։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Հարությունյան. Հույս ունեմ՝ Ազարյանը կընտրվի ու կզբաղվի դատավորների շահերի պաշտպանությամբ
- Կարծում եմ՝ դատավորների նկատմամբ բացահայտ ճնշումներ եղել են գործադրի ներկայացուցիչների կողմից. Ալեքսանդր Ազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները