Եվրոպայում գազի գինն ավելի քան 10%-ով բարձրացել է
Եվրոպական շուկաներում բնական գազի բորսային գները հունվարի 14-ի առավոտյան բարձրացել են ավելի քան 10 տոկոսով՝ գերազանցելով հազար խորանարդ մետրի դիմաց 1100 դոլարի նշագիծը: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ ներկայացնելով Լոնդոնի ICE բորսայի տվյալները։
Նշվում է, որ Նիդեռլանդների TTF փետրվարին մատակարարվող հազարավոր խորանարդ վառելիքի արժեքը կազմել է 1143 դոլար։
Նախորդ օրը եվրոպական բորսայում գազի գինը բարձրացել է 1000 խորանարդ մետրի դիմաց 1000 դոլարից։ Վառելիքի արժեքի բարձրացումը տեղի է ունեցել «Գազպրոմ»-ի այն հայտարարությունների ֆոնին, որ եվրոպական գազային պահեստարաններից դուրս են բերվել պաշարների կեսից ավելին, իսկ դրանց լրացման մակարդակը վերջին տարիներին նվազագույն մակարդակի վրա է:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին