Հնդկաստանում գնացքի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի
Առնվազն ինը մարդ է զոհվել, ավելի քան 70-ը՝ վիրավորվել Հնդկաստանում 12 վագոնից բաղկացած մարդատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ասել է Հյուսիսարևելյան սահմանային երկաթուղու գլխավոր տնօրեն Անշուլ Գուպտան։
Ավելի վաղ հաղորդվում էր երեք զոհի մասին։
Գնացքի վթարը տեղի է ունեցել նախօրեին Արևմտյան Բենգալիա նահանգում։ «Չպարզված արագացման» հետևանքով գնացքի 12 վագոնը դուրս է եկել ռելսերից կամ բախվել իրար, որոնցից երկուսը շրջվել են։
«Ինը մարդ զոհվել է, մոտ 70-ը վիրավորվել են»,- News18-ին ասել է Գուպտան։
Նա նշել է, որ փրկարարական աշխատանքներն ավարտվել են, կատարվում է հետաքննություն։ Նան նաև ասել է, որ դեպքի պահին գնացքում եղել է 1053 ուղևոր։
Ավելի վաղ Հնդկաստանի երկաթուղու նախարարը հայտնել էր, որ երկրի իշխանությունները զոհվածների ընտանիքներին կվճարեն 500 հազար ռուփի, ծանր վնասվածքներ ստացածներին՝ 100 հազար ռուփի, թեթև վնասվածքներ ստացածներին՝ 25 հազար ռուփի։