Արցախից բռնագաղթածներին 300 հազարական դրամ աջակցության ծրագրում որոշակի չարաշահումներ են եղել. Մեսրոպ Առաքելյան
«Արցախից բռնագաղթածներին 300 հազար դրամի աջակցություն հատկացնելու ծրագրով որոշակի չարաշահումներ եղել են, որը նաև Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման նախարարությունն էր բացահայտել և Արցախի իրավապահ մարմինները նույնպես զբաղվել են դրանով»,-«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը:
Նրա խոսքով՝ Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած տարածքներում նախկինում բնակվող անձանց տրամադրվել էր միանվագ աջակցություն 300 հազար դրամի չափով և այն ստանալու չափանիշն այն էր եղել, որ այդ քաղաքացիները պետք է հաշվառված լինեին և վերջին 3 ամսում փաստացի բնակվեին Ադրբեջանի կողմից բռնազավթած տարածքներում:
Առաքելյանը հայտնեց, որ փաստացի բնակության վերաբերյալ տեղեկանքը ներկայացնում էին գյուղապետերը և խոսքը գնում էր 36-38 հազար քաղաքացիների մասին:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարը հայտնեց, որ իրենց կողմից նույնպես ստուգումներ էինք անցկացվում, այլ բազաների հետ էին համեմատվում և պարզել էին, որ կային շահառուներ, որոնք այդ ընթացքում գրանցված են եղել և աշխատել էին Հայաստանի Հանրապետությունում, օրիկնակ՝ դպրոցում:
Նրա խոսքով՝ անճշտությունները վերաբերում էին մի քանի տասնյակ մարդկանց, որոնց տվյալները Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել էր Արցախի Հանրապետության իրավապահ մարմիններին:
«Եթե չեմ սխալվում այդ մասով քրեական գործեր կան և մեղադրանքներ են ներկայացվել գյուղապետերին»,-հայտարարարեց Մեսրոպ Առաքելյանը և պարզաբանեց, որ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հիմք էր ընդունել Արցախից ներկայացված ցուցակները և գումարներն հատկացրել էր առանց լրացուցիչ ուսումնասիրության:
Պատասխանելով քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին՝ Առաքելյանը նշեց, որ գումարը հատկացնելուց հետո վերահսկողություն է իրականացվել, քանի որ շատ գյուղեր բռնազավթելուց հետո փաստացի բազաներ էլ չեն եղել և գյուղապետերը հիշելով էին ներկայացրել ցուցակները:
Հարակից հրապարակումներ`
- Ֆինանսների նախարարությունը ոչ պատշաճ պատասխան է ներկայացրել. Մեսրոպ Առաքելյան
- «Հայաստան» հիմնադրամի 52.7 մլրդ-ի դիմաց դրվող ծախսերն ուղղակի գործնականում հնարավոր չի լինելու բացահայտել. Ջանջուղազյան
- Կառավարությունը պետական բյուջեից վերաբաշխած միջոցները ներկայացնում է, որպես «Հայաստան» հիմնադրամի 52.7 մլրդ-ի մաս
- Արժի անդրադառնալ ՀՀ նախագահի կողմից քննիչ հանձնաժողովին դեռևս չարձագանքելու հարցին.Արծվիկ Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում