Մոսկվայում ավարտվել են հայ-թուրքական բանակցությունները
Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանակգնացների առաջին հանդիպումն ավարտվել է։ Այն տևել է 1.5 ժամ։
«Մոսկվայում հայ-թուրքական բանակցությունները, որոնք առաջինն էին վերջին 13 տարվա ընթացքում, ավարտվել են»,-գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբինյանը մինչ թուրք բանագնացին հանդիպելը խոսել է Անդրեյ Ռուդենկոյի հետ
- Լավրով. ՌԴ-ն հույս ունի, որ հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի և Թուրքիայի բանագնացների հանդիպումը հաջող կանցնի
- ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի բանագնացների հանդիպումը
- Թուրքիայի ու Հայաստանի հատուկ բանագնացները ժամանել են ՌԴ ԱԳՆ
- Թուրք դիվանագետը պաշտոնապես նշանակվել է հատուկ բանագնաց Հայաստանի հետ բանակցելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան