Փաշինյանը Ղազախստան զորք ուղարկել էր էլի ի հակադրություն նախկինների.Ռոբերտ Հայրապետյան
Հրավիրված ասուլիսում իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն անդրադարձել է ՀՀ ներքին, արտաքին քաղաքականություններին և դատական համակարգին վերաբերող հարցերի:
Փաշինյանը Ղազախստան զորք ուղարկել էր էլի ի հակադրություն նախկինների
«Այն ինչ տեղի էր ունենում Ղազախստանում, այդ երկրի ներքին գործն էր, քանի որ հասունացել էր բողոքի մեծ ալիք գազի գների թանկացման պատճառով, իսկ միջազգային իրավունքըն ունի կարևոր՝ պետության ներքին գործերին չմիջամտելու իրավունք:
Փաստեր չկային, որ Ղազախստանում ահաբեկիչներ են եղել, բայց Նիկոլ Փաշինյանի որոշմաբ հայկական զորախումբ ուղարկվեց Ղազախստան, որի բացասական հետևանքները հետո կզգանք:
Փաշինյանը Ղազախստան զորք ուղարկել էր էլի ի հակադրություն նախկինների, քանի որ Հայաստանի նախկին նախագահների օրոք եղել են նման դեպքեր, երբ, օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք Վրաստանից խնդրել էին զորքեր ներքին խժդժությունները հարթելու համար, իսկ նա մերժվել էր՝ պատճառաբանելով, որ այն Վրաստանի ներքին գործն է և հայկական զորախմբի ուղարկումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է:
Նիկոլ Փաշինյանը ինչպես իր կառավարման ամբողջ ժամանակահատվածում, այնպես էլ հիմա ուղղակի արեց մի բան, որը չեն արել նախկինները և քանի որ չէին արել նախկինները, նա այն պետք է աներ, որովհետև նա տառապում է նախկիններին հակադրվելու մոլուցքով՝ առանց հաշվի առնելու պետական շահը, պետականությունը: Նա վաղուց արդեն իր թերթում այս կամ այն մարդու պատվերով հոդված գրող լրագրող չէ և այն ստատուսները որոնք հրապարակվում են, օրինակ Ղազախստանի դեպքում, դրանք խմբագրականներ չեն, այլ երկրի բարձրագույն իշխանությունը կրողի մտքեր են, որոնք պետության անունից են գրվում և հետագայում պետության համար ունենալու են՝ միգուցե առաջին հայացքից հանրության համար նվազ կարևոր, բայց հանրապետության համար էական բացասական հետևանքներ»:
Կառավարության նիստում մեկ բառով է հիշատակվում է 3 զոհի թեման, այն էլ այն համատեքստում, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության դարաշրջանի բացման սկզբունքներին
«Փաստ է, որ Ադրբեջանը հունվարի 11-ին ոտնձգություն էր կատարել ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ՝ նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ խախտմամբ: Ադրբեջանական զորքերը կանգնած են ՀՀ սուվերեն տարածքում և հարձակում են գործում մեր մեկ այլ սուվերեն տարածքի վրա:
Սա իհարկե խայտառակություն է և բացարձակ ցինիզմ այն առումով, որ այդ դեպքերին, որոնց արդյունքում մենք ունեցանք 3 զոհ, ընդամենը 3 օր հետո հաջորդում է կառավարության նիստ, որի ժամանակ մեկ բառով հիշատակվում է զոհերի թեման, այն էլ այն համատեքստում, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության դարաշրջանի բացման սկզբունքներին:
Սա ևս մեկ անգամ փաստում է բոլոր փորձագետների այն տեսակետները, ցավով հնչեցրած կարծիքներն առ այն, որ մենք այսօր ունենք բացառապես ադրբեջանաթուրքական տանդեմի շահերն սպասարկող իշխանություններ և նրանք անում են այնպես, ինչպես ձեռնտու է Ադրբեջանի կառավարությանն ու իշխանությանը:
Դրանից հետո Ալիևը տալիս է ասուլիս, հնչեցնում մտքեր, որոնք ուղիղ կերպով պատերազմի սպառնալիք են և դրանից երկու օր անց մենք ունենում ենք ԱԳՆ անատամ անբովանդակ և խղճուկ հայտարարությունը, որն իբր զսպվածություն ցուցաբերելու կոչ էր պարունակում Ադրբեջանի իշխանությանը»:
Միակ իշխանության թևը, որը որոշակի առումով սպասարկում է Հայաստանի շահերը՝ դատական իշխանությունն է
«Միակ իշխանության թևը, որը որոշակի առումով, քիչ թե շատ, և որոշակի խմբային պատկանելիությամբ սպասարկում է Հայաստանի շահերը, դատական իշխանությունն է, որտեղ դատավորներ կան, որոնք գոնե իրենց դատական ակտերով կարողանում են կանխել այն հետևանքները, որոնք ներկայացնում է այս իշխանությունների քաղաքական կամքը: Թեպետ ունենք դատավորներ, որոնք սպասարկում են հենց այդ քաղաքական կամքը:
Դրա մասին են վկայում քաղբանտարկյալները, որոնց խափանման միջոցների փոփոխությունների վերաբերյալ դատական նիստերը ծիծաղելի պատճառաբանությամբ են հետաձգվում: Այսօր պետք է լիներ Առուշ Առուսանյանի խափանման միջոցը փոխելու դատական նիստը, բայց դատավորն մասնակցում էր դատավորների ընդհանուր ժողովին, այն դեպքում, երբ ինքը դատական նիստը նշանակելուց արդեն գիտեր ընդհանուր ժողովի տեղի ունենալու տեղը և ժամը: Ուղղակի պետք էր մի քիչ հավատարմություն դատավորի կոչմանը և երդմանը՝ հասկանալու համար, որ այդ նիստը կարելի էր անել մեկ օր շուտ:
Դրա համար էլ այս իշխանությունից չի կարելի ձևավորել իրավական ակնկալիք առ այն, որ կատարելու են գործողություն կամ քայլ, որն ինչ-որ ձևով Հայաստանի շահերին կհամապատասխանի»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա