Լոնդոնում բացվել է արքայազն Չարլզի նկարների ամենամեծ ցուցահանդեսը
Լոնդոնում բացվել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ավագ որդու և ժառանգորդի՝ Ուելսի արքայազն Չարլզի նկարների ամենամեծ ցուցահանդեսը։ Այս մասին, ինչպես գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, նշված է արքայազնի հիմնադրամի կայքում։
Ցուցահանդեսը բացվել է է Լոնդոնի Բելգրավիա շրջանում գտնվող Չելսի զորանոցի մատուռում: Այնտեղ ներկայացված են Չարլզի 79 ջրաներկ աշխատանք»։
«Սա արքայազնի աշխատանքների երբևէ եղած ամենամեծ ցուցահանդեսն է և նրա ջրաներկ աշխատանքի առաջին ամբողջական ցուցադրությունը»,- նշած է կայքում։
Ցուցահանդեսին հիմնականում ներկայացված են բնապատկերներ։ Օրինակ՝ շոտլանդական լեռների կամ Տանզանիայի տեսարանները։ Արևելյան Աֆրիկայի այս երկիրը համարվում է արքայազն Չարլզի նկարելու ամենասիրելի վայրերից մեկը: Ֆրանսիային նվիրված հատվածում էլ ցուցադրված են տեսարաններ Պրովանսի շրջանից։
Ուելսի արքայազնը համեստորեն նշել է, որ իր էսքիզները «մեծ արվեստ» չի համարում: