Ինչ չկարդալ, որպեսզի բոզ չասել
- Ինչպե՞ս է ընթանում կյանքդ։
- Իսկ նիկոլ ցիտել կարելի՞ է։
- Ոչ։
-Ուրեմն՝ լավ։
***
Այս ու նման սարկազմով... շեշտում եմ՝ սա սարկազմ է, ոչ թե՝ հայհոյանք, կամ՝ ծանր վիրավորանք... լիքն է ֆեյսբուքը արդեն մի քանի օր, ինչ քննչականը ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի նկատմամբ հարուցել է գործ՝ «ծանր վիրավորանք» վերնագրով։
Չգիտեմ՝ գիտեք, թե չէ, բայց առիթը... շեշտում եմ՝ առիթը, ոչ թե՝ պատճառը... Փաշինյանի գրքից հատված մեջբերել ու տեղայնացնելն է եղել։
Փաստորեն, ըստ Փաշինյանի՝ փաստագրած սկզբունքի, բոզացած նշանակում է լինել հպարտ ու հաղթած։
Որն է Հայաստանում «հաղթած» քաղաքական ուժը, որ «հպարտ» է մինչ այժմ ու խորհրդանիշն է այսօրվա՝ չգնահատեմ՝ «անշրջելի հաղթանակի»։
Հենց՝ անշրջելի։ Հազարավոր կռված երիտասարդների կյանքի չես վերադարձնի...
Ումն է այս հաղթանակը, ում վաղեմի երազանքն ու ծրագիրն ու ակնկալիքն է իրականացնում այժմյան «հհ ագն»-ն, երբ նրա խոսնակն ասում է՝ «Ակնկալում ենք, որ գործընթացի արդյունքում Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը կբացվի»։
Ասենք ու հատուկ չասեմ՝ ում ու ումերի, դուք գլխի չե՞ք ընկնելու։ Վաղը քպ սիրելի թեկնածու Քրիստինե Գրիգորյանը կարող է ԱԺ-ում արդեն ներկայացնի ոչ միայն «ծանր վիրավորանքի» հոդվածը, այլև՝ «փաստերից գլխի ընկելու» հոդված։
Թե բա՝ ծանր վիրավորանք։
Ես եմ ծանր վիրավորված, որ իմ Հայրենիքի մատաղ, մեծ ու փոքր սերնդին իշխանությունը հանձնեց թուրքերի քիմքին, ճաշակին ու ցանկությանը. Թե բա՝ «գործընթացի» արդյունքում «ակնկալում ենք»...։
Չէ, ինչ ծանր վիրավորված, ես ինձ սպանված եմ զգում, մատաղ արած, մեղսագործի «անշեղ հաղթանակի» ու իմ Հայրենիքի սպանության ակամա վկա։ Դրա քրեական գործը որն է։ Իմ դեմ չէ, ինձ սպանողի։
Անահիտ Ոսկանյան, ՀՀ քաղաքացի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան