Հնարավոր էր այլ լուծում գտնել. դատավոր Ռշտունին՝ էլեկտրոնային մակագրման համակարգը չգործելու մասին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին դատավորներին գործերի էլեկտրոնային մակագրման համակարգը չգործելու հանգամանքը բացասական է գնահատում:
«Տարիներ շարունակ մի շարք միջազգային կազմակերպություններ պայքարել էին, որ այդ համակարգը ներդրվեր»,- լրագրողների հետ զրույցում ասաց դատավորը:
Նա նշեց, որ այդ դեպքում դատարանի նախագահն ընդհանրապես որևէ գործոն չուներ:
«Այդ առումով նախագահի անձի գործոնի բացակայությունը, բնականաբար, դատավորների մոտ համոզմունք էր ձևավորում, որ այդ բողոքն օբյեկտիվորեն հայտնվել է իրեց վարույթում»,- նշեց Վ.Ռշտունին:
Նա ասաց, որ այդ խնդիրը էլի է եղել, սակայն այլ կերպ է լուծում ստացել. «Այն ժամանակ ինձ հետ որպես դատարանի նախագահ կապ էր հաստատել ԱԱԾ-ից Միքայել Համբարձումյանը: Մենք պայմանավորվել էինք, որ հնարավոր չէ առգրավել այդ համակարգիչը, քանի որ կխափանի դատարանի բնականոն գործունեությունը: Իրենք եկել են, տեղում մի քանի օր ուսումնասիրել են այդ համակարգն ու գնացել»:
Դատավորի խոսքով, այս դեպքում էլ հնարավոր էր լուծում գտնել, օրինակ նախքան առգրավելը, եթե դա խիստ անհրաժեշտ էր, նոր համակարգչով այն փոխարինել:
Վազգեն Ռշտունին նշեց, որ իր ունեցած տվյալներով այսօր, առանց էլեկտրոնային համակարգի, գործերի բաշխման համաչափությունը պահպանված չէ:
Հարակից հրապարակումներ`
- Վազգեն Ռշտունի. Ծանոթ չեմ մեկ այլ վարույթի, որ ԱՆ-ն իր նախաձեռնությամբ ուսումնասիրի դատավորի գործերն ու վարույթ հարուցի
- Դատավոր Հարությունյան. Ցանկություն էլ չունեն էլեկտրոնային մակագրման համակարգիչները վերադարձնել
- ՄԻՊ-ը հրապարակել է նոր արտահերթ զեկույց դատական գործերի «ձեռքով» մակագրման վերաբերյալ
- Իշխանության կողմից դեռ խլված է դատարաններում գործերի համակարգչային միջոցով մակագրման սարքավորումը. Արամ Վարդևանյան
- Արամ Վարդևանյան. էլեկտրոնային մակագրման համակարգը բառացիորեն առգրավվեցին
- Դատավորների մակագրման համակարգի փաստացի վերացումը հետքայլ է. Արամ Վարդևանյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին