14.01.2022. Արցախում կորոնավիրուսի 5 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է
Արցախի Հանրապետությունում հունվարի 13-ին կատարվել է 82 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք է գրանցվել:
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 48 վարակակիր: Բժիշկները 12 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 21-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
Արձանագրվել է 1 մահ: 67-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ:
2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 756 քաղաքացու հետազոտություն, որից 55-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Հարակից հրապարակումներ`
- 12.01.2022. Արցախում կորոնավիրուսի 12 նոր դեպք է գրանցվել, 3 հիվանդ մահացել է
- 11.01.2022. Արցախում կորոնավիրուսով հիվանդ16 պացիենտի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր