Լիպարիտ Ավետիսյանն առաջին անգամ ելույթ է ունեցել Բեռլինի ֆիլհարմոնիկի հետ
Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանն առաջին անգամ ելույթ է ունեցել Բեռլինի ֆիլհարմոնիկի հետ։ Այս մասին հայտնում են թատրոնից։
«Շնորհավորում ենք, սիրելի արտիստ Լիպարիտ Ավետիսյանին։ Մաղթում ենք նորանոր մեծ բեմեր և հաղթանակներ»,- նշված է էջում։
Լ․ Ավետիսյանը ելույթ է ունեցել Պ․ Չայկովսկու «Իոլանտա» օպերայի համերգային կատարմանը՝ Վոդեմոնի դերերգով, իսկ Իոլանտային բեմում մարմնավորել է Հասմիկ Գրիգորյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան