Էլիզաբեթ Երկրորդը որդուն զրկել է զինվորական կոչումներից
Բռնաբարության մեջ մեղադրվող Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի որդին՝ արքայազն Էնդրյուն, զրկվել է զինվորական կոչումներից և թագավորական հովանավորությունից։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Բուքինգհեմյան պալատի մամուլի ծառայությունը։
«Թագուհու հավանությամբ և համաձայնությամբ Յորքի դուքսի պատվավոր զինվորական կոչումները և թագավորական հովանավորությունները վերադարձվել են թագուհուն: Յորքի դուքսը չի կատարի որևէ պետական պարտականություն և կպաշտպանի իրեն այս հարցում որպես մասնավոր անձ»,- ասված է հայտարարության մեջ։
2021 թվականի օգոստոսին իրավապաշտպան Վիրջինիա Ջիուֆրեն հայց էր ներկայացրել Մանհեթենի դաշնային դատարան՝ մեղադրելով արքայազն Էնդրյուին 17 տարեկանում իրեն բռնաբարելու մեջ:
Հայտարարության մեջ ասվում է, որ թագավորական ընտանիքի անդամը Լոնդոնում սիրավեպ է ունեցել Ջիուֆրեի հետ՝ նրա կամքին հակառակ։ Նա պնդել է, որ արքայազն Էնդրյուն իմացել է, թե քանի տարեկան է ինքը:
Արքայազն Էնդրյուն պնդել է, որ սիրավեպ չի ունեցել Ջիուֆրեի հետ։