Ազգային հերոս Վահագն Ասատրյանի ծննդյան տարեդարձն է
Այսօր Հայաստանի Ազգային հերոս Վահագն Աստարյանի ծննդյան տարեդարձն է։ Լեգենդար հրամանատարը կդառնար 45 տարեկան։
Եռաբլուր զինվորական պանթեոնն այսօր հատկապես բազմամարդ էր։ Ասատրյանի ծննդյան տարեդարձի միջոցառմանը մասնակցում էին նրա ընտանիքի անդամները, հարազատները, մտերիմները, ծառայակից ընկերները, զինվորականներ ու զինծառայողներ։
23 տարիների անբասիր ծառայության ընթացքում գնդապետ Վահագն Ասատրյանի ղեկավարած ստորաբաժանումները մշտապես եղել են լավագույնների շարքում։
Նա զինվորների հետ զրույցում հաճախ էր մեջբերում Մոնթեի խոսքերը։
«Եթե ուզում եք զինվորը ենթարկվի, զինվորը հարգի հրամանատարին, պետք է հրամանատարը լինի գրագետ, պետք է սպան լինի կարդացած։ Դու դրանով դառնալու ես առաջնորդ, դրանով ստեղծելու ես հարգանքդ, շրջապատդ, թիմդ, որով վաղը կարողանալու ես հաղթել հակառակորդիդ»,- նշում էր սրտացավ, անմիջական զինվորականը։
Վահագն Աստարյանին ճանաչողները նրան նկարագրում են որպես հզոր ու մարդկային բարձր որակներ ունեցող մարդ, հոգատար հայր, հերոս ծնված զինվորական, առաջնորդ, որի հետևից գնում էր ողջ անձնակազմը։
Հոկտեմբերի 12-ին Հադրութում թշնամու ԱԹՍ-ից զոհված Վահագն Աստարյանի մարմինն ամփոփված է Մոնթեի, Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմների հարևանությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Մեկ տարի՝ առանց լեգենդար հրամանատար ու Ազգային հերոս Վահագն Ասատրյանի
- Ոգեկոչման միջոցառում՝ նվիրված ազգային հերոս Վահագն Ասատրյանի հիշատակին
- Հայաստանի Ազգային հերոս Վահագն Ասատրյանի ծննդյան օրն է
- Հերոս ծնված գնդապետ Վահագն Ասատրյանը
- Գնդապետ Վահագն Ասատրյանը հետմահու պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով