Մոսկվայի «Պրեզիդենտ» հյուրանոցում վերելակն ընկնել է, ՀՀ երկու քաղաքացիներ մահացել են
Երեկ երեկոյան Մոսկվայի Բոլշայա Յակիմանկայի վրա գտնվող «Պրեզիդենտ» հյուրանոցում յոթերերոդ հարկից վերելակն ընկել է, ինչի հետևանքով երկու մարդ մահացել է։ Լենտա.ռու-ն գրում է, որ նրանք եղել են Հայաստանի քաղաքացիներ: Երկու մահացածներն էլ աշխատողներ էին, որոնք վերանորոգում էին վերելակը: Այն նախատեսված է հյուրանոցի անձնակազմի համար։
Մահացածներից մեկը գտնվել էր վերելակում, երկրորդը հայտնվել էր խցիկի և պատի արանքում:
Հայտնի է, որ հյուրանոցային շենքում վերանորոգման աշխատանքներ են ընթացել: Նախնական տվյալներով, դեպքի հնարավոր պատճառ կարող էր լինել անվտանգության կանոնների խախտումը։
ՏԱՍՍ-ին ՌԴ Քննչական կոմիտեից հայտնել են, որ «Պրեզիդենտ» հյուրանոցում վերելակն ընկնելու դեպքով քրեական գործը հարուցվել ՌԴ ՔՕ 238-րդ հոդվածով (Արտադրություն, պահպանում, փոխադրում կամ վաճառք, աշխատանքի կատարում կամ ծառայությունների մատուցում, որոնք չեն համապատասխանում անվտանգության պահանջներին):
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները