Կարծում եմ՝ դատավորների նկատմամբ բացահայտ ճնշումներ եղել են գործադրի ներկայացուցիչների կողմից. Ալեքսանդր Ազարյան
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ժամը 14:00-ին հրավիրվել է Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը։ Ժողովի օրակարգում ընդգրկված է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամների ընտրության հարցը (2 անդամների՝ քաղաքացիական և քրեական մասնագիտացմամբ): Ժողովից հետո կկայանա նաև Դատավորների միության նախագահի ընտրություն:
Միության նախագահի պաշտոնում առաջադրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն ու ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը։
Լրագրողների հետ զրույցում Ալեքսանդր Ազարյանն ասաց, որ ինֆորմացիա, տեղեկատվություն է ստանում, որ կազմակերպված է տապալել հենց կոնկրետ միության նախագահի ընտրությունները:
«Չեմ կարող ասել իրականությանը համախատասխանում է, թե ոչ»,- նշեց նա:
Ա. Ազարյանն ասաց, որ իր ընտրվելու շանսերը բարձր է գնահատում:
«Ես եկել եմ ընտրվելու նպատակով և ակնկալիքս ընտրվելն է»,- ասաց դատավորը:
Հարցին՝ կան արդյո՞ք ճնշումներ դատավորների նկատմամբ, Վերաքննիչ քրեական դատարանի դատավորը պատասխանեց, որ իր ու իր նման դատավորներին անհնար է վախեցնել։
«Մետ երկու-երեք տարի առաջ ես մի քանի հարցազրույցներում անդրադարձել եմ այդ հարցին: Կարծում եմ՝ այն ժամանակ բացահայտ ճնշումներ են եղել դատավորների նկատմամբ գործադիր մարմնի ներկայացուցիչների կողմից», - ասաց Ալեքսանդր Ազարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ես աջակցելու եմ դատավոր Ալեքսանդր Ազարյանի թեկնածությանը. Զարուհի Նախշքարյան
- Փաստաբան. Կամայականորեն արգելանքի տակ է պահվում դատավոր Ազարյանի ավտոմեքենան
- Դատավոր Ազարյանի որդու վարած մեքենան տարել են տուգանային հրապարակ
- Դատավոր Ազարյանին վիրավորելու փաստի առթիվ ՀՔԾ քննիչի նկատմամբ քրգործ է հարուցվել
- Դատավոր Ազարյան. Անկաշկանդը միշտ էլ անկաշկանդ է
- Դատավոր Ազարյանի պաշտպան. Հուսով եմ՝ ԲԴԽ-ն կդիմակայի այս փորձությանը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին