Արթուր Աթաբեկյանը՝ Սնանկության դատարանի նախագահ
Արթուր Աթեբեկյանը նշանակվել է սնանկության դատարանի նախագահ` երեք տարի ժամկետով: Հրամանգիրը ստորագրվել է հունվարի 13-ին։
ՀՀ նախագահի պաշտոնական էջում հրապարակված փաստաթղթում ասված է.
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հունվարի 10-ի ԲԴԽ-3-Ո-5 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Սնանկության դատարանի դատավոր Արթուր ԱԹԱԲԵԿՅԱՆԻՆ նշանակել սնանկության դատարանի նախագահ` երեք տարի ժամկետով»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում