Բերձորի մոտակայքում Արցախի քաղաքացին հայտնվել է Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում. ԱՀ ԱԱԾ
Այսօր ժամը 15։30-ին Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Բերձոր քաղաքի 1953թ. ծնված բնակիչ Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանի անհայտ կորելու մասին: Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին ժամը 15։00-ի սահմաններում Բերձոր քաղաքի մոտակայքում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունից:
Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, ովքեր պարզել ու հավաստիացել են մեր քաղաքացու անվտանգության հարցում: Այս պահին բանակցություններ են ընթանում ԱՀ քաղաքացուն հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցիների կողմից առևանգված Տեղ համայնքի բնակչին ռուս խաղաղապահները հանձնել են ՀՀ ԶՈւ ներկայացուցիչներին
- Տեղում ադրբեջանցիների կողմից առևանգված հովիվի միջադեպը ցույց է տալիս սահմանամերձ բնակավայրերի պաշտպանության խոցելիությունը. Աբրահամյան
- Ադրբեջանցիներն առևանգել են Տեղ համայնքի հովվին. բանակցություններ են վարում
- Արցախի բնակիչը մոլորվել և հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում. ԱՀ ԱԱԾ
- Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչներից մեկը մոլորվելով, անցել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատված․ ԱՀ ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին