Գարիկ Սարգսյանն ազատել է իրեն պարտության մատնած համայնքապետերին
ՏԻՄ արտահերթ ընտրություններին ընդառաջ Վեդու համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Գարիկ Սարգսյանը որոշումներ է ստորագրել ու խոշորացված համայնքի կազմում ընդգրկված համայքների վարչական ղեկավարներ նշանակել։
Այս որոշումներով նա ազատվել է դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ համամսանական ընտրությունների արդյունքում իրեն պարտության մատնած համայնքապետերից։
Հիշեցնենք, որ Վեդիում ընտրությունների արդյունքում առավել շատ ձայներ էր ստացել «Իմ հզոր հայրենիք» կուսակցությունը, որի ընտրացուցակը ղեկավարում էր Սիսավան համայնքի ղեկավար Սպարտակ Թարթիկյանը։ Ցուցակում էր նաև Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը։
Ահա, Վեդու համայնքապետարանի էջում հրապարակված որոշումների համաձայն, Գարիկ Սարգսյանն այս համայնքներում վարչական նոր ղեկավարներ է նշանակել։
Սիսավանի վարչական ղեկավար է նշանակվել Արտավազդ Ղարիբյանը, Ուրցաձորում՝ Նուշիկ Մարտիրոսյանը։
Գարիկ Սարգսյանն այդ որոշումներով ազատվել է ընդդիմադիր համայնքապետերից, որոնք պատերազմում տարած խայտառակ պարտությունից, հայկական տարածքները թշնամուն հանձնելուց հետո պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Գարիկ Սարգսյանի որոշմամբ, օրինակ, Եղեգնավանի վարչական ղեկավար է նշանակվել Դավիթ Մեհրաբյանը, Փոքր Վեդիում՝ Կարեն Ստեփանյանը, Վանաշենում՝ Գոռ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջել էին Արմաշի համայնքապետ Հակոբ Զեյնալյանը, Սուրենավանի գյուղապետ Կարեն Կարապետյանը, Արարատի գյուղապետ Կարեն Ղազարյանը, Լուսառատի գյուղապետ Դանիել Հակոբյանը, Եղեգնավանի գյուղապետ Հովսեփ Ղազարյանը, Վանաշենի գյուղապետ Արտաշ Գրիգորյանը, Ուրցաձորի գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանը, Փոքր Վեդիի գյուղապետ Նորիկ Մարտիրոսյանը, Վեդիի քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը և այլք։
Նշենք, որ ՔՊ-ն չհամակաերպվեց Վեդիում տարած իր պարտությանը, պարտադրեց նոր ընտրություններ։ Դրանք նշանակված են մարտի 27-ին։
Հարակից հրապարակումներ`
- Գարիկ Սարգսյանն ազատվել է պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից
- Կառավարության որոշմամբ` Վեդիում կանցկացվեն ավագանու արտահերթ ընտրություններ
- Ռաֆիկ Անդրեասյան. Ինձ համար էդ իշխող կուսակցության կողմից ցանկացած քայլ սպասելի է
- Վեդիում նոր ընտրություններ կանցկացվեն
- Ուրցաձորում ՔՊ-ի պարտությունից հետո գյուղապետը հրապարակել է Միխայիլ Գալուստյանի հայտնի երգը
- Գարիկ Սարգսյանը պարտվեց Ուրցաձորում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան